Բացառիկ լուսանկար․ Դիանա Գուրցկայան առաջին անգամ լուսանկարվել է առանց ակնոցի

Ռուսական շոուբիզնեսի սիրված երգչուհի Դիանա Գուրցկայան իր կարիերան սկսելուն պես իր գեղեցիկ ձայնով ու կատարման վարպետությամբ գրավեց հանդիսատեսի սերն ու կարճ ժամանակում երկրպագուների բանակ հավաքեց։

Դիաննան շատ տարբերվող ու յուրօրինակ է ոչ միայն ձայնով, այլև իր արտաքին ոճով։ Նրան կերպարը միշտ հետաքրքիր ձևով ամբողջացնում են մուգ ակնոցները, առանց որոնց Դիանան երբեք հանրության մեջ չի հայտնվում ու երբեք չի լուսանկարվում։

Սակայն այդ օրինաչափությունը օրերս խախտվել է՝ նրա եղբայրը, ով նաև Դիանայի պրոդյուսերն է լուսանկար է հրապարակել։ Նոր լուսանկարում Դիանան առանց ակնոցի է, նրա աչքերը մի փոքր ծածկում են գլխազարդի մասնիկները։

Երգչուհու աչքերը փակ են, իսկ շուրթերին կարմիր շրթներկ է: Այս գեղեցիկ լուսանկարի հեղինակը վրացի լուսանկարիչ է: Լուսանկարը անմիջապես գրավել է երկրպագուների ուշադրությունը և հեղեղվել հաճոյախոսությունների մեջ։ «Լուսանկարիչն իսկապես հիանալի է, իսկ Դիանան՝ գեղեցիկ», «Զարմանալի է», «Այնքան գեղեցիկ եք», «Ես սիրում եմ Դիանային», «Անզուգական լուսանկար», — նկարի մեկնաբանություններում նշել են հետևորդները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *