Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը.

Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևներին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը

Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել մի հատված հատուկ ծառայությունների գաղտնի զեկույցից, որը կազմվել է Աննա Հակոբյանի մոսկովյան երեկվա հանդիպումների ավարտին:

Հատուկ ծառայության տրամադրության տակ է հայտնվել փաստաթղթի մի հատված, որը երեկ «Царская охота» ռեստորանում Նիկոլ Փաշինանի կնոջն է փոխանցել ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով ժամանած կինը, որի ինքնությունը պարզել դեռ չի հաջողվել:

Փաստաթղթում երևում է, որ Աննա Հակոբյանին է փոխանցվել Ալիևների ընտանիքին պատկանող՝ ավելի կոնկրետ Լեյլա Ալիևայի անունով գանցված անշարժ գույքի սեփականության փաթեթ և կից փաստաթղթեր՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում:

Ավելի վաղ Mediaport-ը հայտնել էր, որ Աննա Հակոբյանը Մոսկվայում գաղտնի հանդիպել է մի կնոջ հետ, որը եղել է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ՝ ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով:

Հանդիպումը տեղի է ունեցել Ռուբլյովո-Ուսպենսկոյե մայրուղու վրա գտնվող «Царская охота» ռեստորանում:

axbyur`https://bavnews.am/%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A1-%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%A7-%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D5%B6%D6%81%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A4%D5%B8%D6%82%D5%A2%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82/?fbclid=IwAR3aFEWY4owxSAm6l8EhhBj6QmEiHLSw96B0J6uw12MnHOOTWOTydXtSAps

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *