«Նրանք բոմժեր էին…». Վազգեն Մանուկյանը՝ ճանապարհը փակած քաղաքացիների մասին

«Հայրենիքի փրկության շարժումը» մարզային հանդիպումների շարքը սկսել է այսօրվանից։

Այսօր Շիրակի մարզ այցելության ժամանակ շիրակցիները փակել են միջպետական նշանակության Գյումրի-Երևան ավտոճանապարհը Ազատան համայնքի հատվածում՝ արգելելով նրանց մուտք գործել Գյումրի, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ավտոճանապարհը բացվել է։ Այս մասին հայտնում է «Լուրեր»-ի թղթակիցը:

Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումը Գյումրու «Արագած» մարզամշակութային պալատում է։

Մինչև հանդիպումը Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ճանապարհը փակել էին, և հնարավոր չէր անցնել։

«Լուրեր»-ի հարցին, թե ովքեր էին ճանապարհը փակողները, ի՞նչ էին ասում շիրակցիները, Վազգեն Մանուկյանը կարճ հակադարձեց. «Նրանք շիրակցիները չէին, նրանք բոմժեր էին»։

Մանուկյանի խոսքով՝ ««Իմ քայլը» փող է բաժանել, իրենք էլ փակել են»։

Մանուկյանն ասաց, որ ինքը շրջանցիկ ճանապարհով է հասել Գյումրի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *