Նա միշտ ասում էր .«Ինչքան ընտանիքինս եմ , այդքան էլ հայրենիքինս եմ». Բայց նա չընկավ մшրտի դաշտում, այլ ետ գալու ճանապարհին, երբ իր բաժին կռիվն արդեն տվել էր

Ազիզ Սամվելի Աղաջանյան… անպարտ ,անվախ ու քաջ մարտիկ` ով կռիվ տվեց 21 օր ,կոտորեց հարյուրավոր թուրքերի և ընկավ: Բայց նա չընկավ մшրտի դաշտում, այլ ետ գալու ճանապարհին, երբ իր բաժին կռիվն արդեն տվել էր:
Նա ծնվել է 2001 -ի մայիսի 20-ին: Նրան անվանել էին իր պապի անունով, ով ևս ծնվել էր մայիս ամսին:
Ազիզը դեռ մանկուց ուներ աննկարագրելի հզոր մտածելակերպ,ուժեղ մաթեմատիկայի և լեզուների էր տիրապետում: Նա դեռ առաջին դասարանից հայրենասիրության գերի էր:

Երբ առաջին դասարանում ուսուցչուհիը հանձնարարել էր վրան պատրաստել,Ազիզը վրանին ոչ դուռ էր արել, ոչ էլ պատուհան: Երբ ուսուցչուհին հարցրեց , թե ինչու է այդպես արել, նա ասաց , էդպես է արել, որ թուրքերին խեղդի այդ վրանի մեջ:
Դպրոցում յուրահատուկ սեր և հարգանք էր վայելում անխտիր բոլորի կողմից: Ուսուցիչները Ազիզին առանձնակի սիրով էին սիրում: Նա ուներ վարակիչ ծիծաղ, սուր հումոր և միշտ ժպտում էր` անկախ եղանակից և իր տրամադրությունից: Ամեն ինչի մեջ տեսնում էր դրականը: Միշտ , երբ մեկին սկսում էր իրեն մտերիմ համարել , ասում էր.
— Անունս Ազիզ է, բայց դուք ինձ կարող եք ասել Ազիզ ջան:

Ազիզը ընդամենը երեք ամիս ծանրաբեռնված պարապելուց հետո ընդունվեց Հայ Ամերիկյան Համալսարան: Հավաքեց շատ բարձր միավորներ(մաթ`375,անգլ.105) և նա այն բացառիկ ուսանողներից էր, որ ընդունվեց առանց հարցազրույց:
Ընդունվեց ծրագրավորման բաժին , բայց էդպես էլ չգնաց երբեք համալսարան: Չհասցրեց:
Ազիզը պաշտում էր իր ընտանիքը, տունը: Ամեն ինչ տեսնում էր միայն ընտանիքի շուրջ:
Եկավ 2019-ի ամառը… Ազիզը զորակոչվեց բանակ: Մեկ տարի երեք ամիս ծառայեց հայոց բանակում: Նա հրետшնավոր էր, Լավագույն հաշվարկ կատարող:

Ծառայում էր հզոր ոգով և երբ իմացավ , որ իրենց`հրետшնավորներին, տանում են պшտերազմ և այն էլ Ջաբրայիլ` անչափ ուրախ էր, որ իր ժամը եկավ հայրենիքի համար կռվելու:
Նա միշտ ասում էր .«Ինչքան ընտանիքինս եմ , այդքան էլ հարենիքինս եմ»:
Մարտնչեց 21 օր, փրկեց հարյուրավոր կյանքեր: Նա Բազմիցս չի ենթարկվել հրամանների և վազել է կյանքեր փրկելու ` երբեք չմտածելով իր կյանքի մասին:

Նա հզոր հրետшնավոր էր: Իր անալիտիկ մտքի շնորհիվ բացառապես անվրեպ կրակել է ամեն րոպե `խոցելով թշնամուն :
ԱԶիզը Անչափ բարի սիրտ ուներ: Երբ երկար մարտից հետո իրենց կապ են տվել և ասել ,որ իրենք 500 թուրք են սպանել, բոլորը սկսել են ուրախանալ, իսկ Ազիզը տխուր հառաչելով ասել է.
— Մենք այս ինչ ենք անում, ինչի՞ վրա ենք ուրախանում: Մարդ ենք սպանում, որդի ենք սպանում, ով ևս մայր ունի,Բայց ստիպված ենք ,պետք է մեր հայրենիքը, մեր տունը պաշտպանենք:

Նա պատվով հաղթահարեց իրեն հանձնարարված և չհանձնարարված խնդիրները: Երբ արդեն իրենք պետք է հետ գնային Մեղրի, Ազիզը բոլորին իրենից առաջ ճանապահել էր, ինքը մնացել էր մի քանի ընկերների հետ : Արդեն շատ ծանր օդային հրետшկոծություն էր սկսվել: Նրանք քայլում էին մինապատ դաշտերով, ցրտին, ոտքով, շատ բարակ հագնված , բայց քայլում էին: Վստահ էր ԱզիԶը , որ հասնելու է տեղ:

Բայց ավաղ….. վերջին կրակոցից թռած մի չարաբաստիկ բեկոր հենց իր համար էր նախատեսված: Այդ բեկորն անգամ չկպավ էնպիսի մի հատվածի, որ գոնե ողջ թողներ: Կպավ ու գցեց այդ քաջ, ոչնչից չվախեցող, իր բաժին կռիվը տված խիզախ մարտիկին: Նա Ընկավ հոկտեմբերի 18-ի գիշերը`1:30 , հենց այն նույն ժամին, երբ լույս աշխարհ էր եկել: Ընկավ հենց այն ամսին , երբ իր Ազիզ պապն էր մшհшցել: Նա ծնվեց իր անվան տիրոջ նույն ամսին և հենց նույն ամսին էլ մшհшցավ:
Նա ոչինչ չհասրեց: Ամեն ինչ մնաց կիսատ, շատ բաներ նույնիս չսկսած: Թողեց տուն, ծնող, քույրեր , սիրելի և բազում իրեն պաշտող հարազատներ ու ընկերներ:

Բայց ես վստահ եմ, որ նա Աստծո մոտ է, Աստծո լույսերի մեջ: Նա երազում էր լինել անմшհ և հենց այդպես էլ եղավ: Նա անմшհшցավ: Իմ անպարտ հերոս Ազիզ: Դեռ կհանդիպենք, խոնարհվում եմ քո առաջ : Խոնարհվում եմ ծնողներիդ առաջ, որ քեզ պես հերոս են ծնել ու սնել: Փառք բոլոր մերօրյա հերոսներին:

Անմшհшցած հերոս Ազիզի քույր` Լուսինա Աղաջանյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *