Տեսանյութում, ենթադրաբար, պատկերված է Խծաբերդում հայ զինվորների գերեվարման պահը

Համացանցի դրբեջանական տիրույթում հրապարակված այս տեսանյութում ամենայն հավանականությամբ Խծաբերդի պաշտպան հայ զինծառայողներն են: Տեսանյութում պատկերված է նրանց գերեվարման պահը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում շրջափակման մեջ ընկած հայ զինվորների կարգավիճակն անհայտ է: Խոսքը պաշտպանության բանակ զորակոչված 9 պահեստազորայինի մասին է: Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը հայտնել է, որ վերջին անգամ նրանց հետ կապ հաստատելիս նրանք հայտնել են, որ ունեն մեկ վիրավոր:

https://t.me/bagramyan26/25202

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *