«Թող քո երեխայի վրա ցեխ շպրտեն, իսկ դու ծնկի արի եւ համբուրի նրանց ոտքերը»․ Դավա Մանուկյանի մայրը շարունակում է Բուզովայի հեյթը

Օլգա Բուզովան վերջերս հայտարարել էր Դավիթ Մանուկյանի հետ, մեկ ու կես տարի բուռն սիրավեպից հետո, հարաբերությունները խզելու մասին։ Զույգը չի կարողացել բաժանվել խաղաղ նոտայի վրա։ Բացի այդ, հարաբերությունների պարզաբանմանը համացանցում միջամտել է բլոգերի մայրը, որը վիրավորել է Օլգային: Այսօր կինը բացատրել է իր վարքագիծը։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Օլգան նշել է «ողբերգության» պատճառը. նրա խոսքով՝ Դավիթը դավաճանել է իրեն եւ ագրեսիա դրսեւորել։ Մանուկյանը չի մեկնաբանել Բուզովայի մեղադրանքները, փոխարենը նրա օգտին է հանդես եկել մայրը, որը հեռուստահաղորդավարուհու հասցեին շատ կտրուկ է արտահայտվել։

Դավայի մայրիկի պահվածքը զայրացրել է համացանցի օգտատերերին։

Կինը չի լռել եւ բացատրություն տվել իր արարքներին։ «Թող քո երեխայի վրա կեղտ լցնեն, իսկ դու ծնկի արի եւ համբուրի նրանց ոտքերը։ Կարեւորը քաղաքակիրթ կերեւաս», — գրել է կինը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *