Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավորներն արդեն Հայաստանի տարածքում են․ պատգամավոր

Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավորներն արդեն Հայաստանի տարածքում են։

«Հին Շեն և Նոր Շեն գյուղերի տարածքում Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավորներն արդեն Հայաստանի տարածքում են:

Ասեմ ավելին՝ կամավորների մեջ էին 2 խոշորացված համայնքների ղեկավարներ, համայնքի ղեկավարի տեղակալներ, վարչական ղեկավարներ, ովքեր ամուր պահել են իրենց վստահված դիրքերը և զիջել դրանք միայն իրենց հերթափոխի հասած մեր եղբայրներին, իսկ կեսգիշերն անց, մեր կամավորներին կդիմավորենք արդեն Շիրակի մարզում։
Վստահ եմ` հետևողական աշխատանքներ են կատարվում մյուս խնդրահարույց դիրքերում առաջացած խնդիրների լուծման համար։

Ժողովուրդ ջան, հավատացեք, յուրաքանչյուրս մեր ուժերի ներածին չափով արտակագ ռեժիմով անում ենք ամեն բան, որ մեր եղբայրները ողջ և առողջ, անփորձանք վերադառնան իրենց տաք օջախներ, իսկ մեր դիրքերը լինեն անառիկ։

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Վարչապետի աշխատակազմի ղեկավար` Էդուարդ Աղաջանյանին, ովքեր վերջին 5 օրը ամենօրյա կապ հաստատելով իմ և կամավորների հետ, մանրամասն ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, իրենց մեծ դերակատարությունն ունեցան այս կարևորագույն գործում»,- գրել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *