«ԱՄՆ-ի պատժամիջոցների որոշումը ոտնձգություն է Թուրքիայի ինքնիշխանության իրավունքի դեմ». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական 24TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ-ի Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումը միակողմանի է և հավելել, որ այն Թուրքիայի կամ այլ երկրի ինքնիշխանության իրավունքների նկատմամբ ոտնձգություն է:

«ԱՄՆ-ի կողմից պատժամիջոց կիրառելու որոշումը թե՛ իրավականորեն, և թե՛ քաղաքականապես սխալ քայլ է»,-ասել է նա:

Նա թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը թուլացնելու համար պայման է առաջադրել. «Եթե ԱՄՆ-ն արդարացնի Թուրքիայի սպասելիքները, ապա հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *