Գերիների փոխանակման գործընթացի շրջանակում Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել 9 ադրբեջանցի, այդ թվում՝ 2 դատապարտյալ

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած գերիների և պատանդների փոխադարձ փոխանակման գործընթացի շրջանակում Բաքվին է հանձնվել 9 ադրբեջանցի, Ադրբեջանի գերեվարվածների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովին հղումով՝ գրում է media.az-ը։

Ադրբեջանական կողմի փոխանցվածների թվում են Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնք 2014 թվականից բանտարկված էին Արցախում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էին համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *