Գյուղերը ում վերսհակողության ներքո են, իրավիճակը այս պահին․ Դավիթ Բաբայան

Հին Թաղլար և Խծաբերդ գյուղերը հայկական կողմի վերահսկողության ներքո են, այս պահին իրավիճակը կայուն է։ Այդ մասին «Սոլովյով լայվի» ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Հայկական կողմը եռակողմ հայտարարության բոլոր կետերը անվիճարկելիորեն իրականացնում է՝ որքան էլ դրանք հոգեբանական և ռազմաքաղաքական առումով ծանր լինեն մեզ համար։ Առանց ռազմական գործողությունները հանձնել ենք երկու շրջան՝ ամբողջությամբ, գյուղեր։ Մեզ համար դա ծանր գործընթաց է։ Մենք այդպես ենք արել և դա ծանր պատերազմի արդյունքն է։

Վերջին գործողությունները լայնամասշտաբ չեն եղել, ադրբեջանական զինված մի քանի խմբեր փորձել են վերցնել երկու գյուղերը, որոնք եռակողմ հայտարարության ստորագրման պահին հայկական կողմի վերահսկողության ներքո են եղել։ Երբ արցախյան զինված ուժերի ներկայացուցիչները տեսել են, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայացոցիչները մոտենում են գյուղերի ուղղությամբ, բնականաբար, իմաց են տվել, որ կանգ առնեն։ Սակայն վերջինները կանգ չեն առել, ինչն էլ բախում է առաջացրել։ Այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է, բանակցություններ են վարվում, այդ թվում՝ ռուս խաղաղապահ ուժերի մասնակցությամբ, որպեսզի իրավիճակը հանդարտվի։ Ես կարծում եմ՝ դա ադրբեջանական կողմից պրովոկացիա էր, ուղղակի պրովոկացիա», -հարցազրույցում ասել է Բաբայանը։

Վլադիմիր Սոլովյովը մի քանի անգամ հատուկ կրկնեց հարցը՝ ո՞ր կողմի վերահսկողության ներքո են գյուղերը, քանի որ իրարամերժ տեղեկություններ են տարածվում, ինչին Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Գյուղերը հայկական վերահսկողության ներքո են։ Համենայնդեպս կես ժամ առաջ մենք տեղեկություն էինք ստացել, որ գյուղերը հայկական վերահսկողության ներքո են»։

Բաբայանը ընդգծել է, որ գյուղերը դատարկ են, բնակչություն չկա այնտեղ, իսկ սահմանը հսկում են տեղաբնակները։ Նա նաև նշել է, որ հայկական կողմն ունի երեք վիրավոր, զոհեր չկան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *