Արթուր Վանեցյանի որդին հայտարարությամբ է հանդես եկել

Ես Արտյոմն եմ՝ «Հայրենիք» զորախմբի զինվորը

Մարտական գործողություններին մասնակցել եմ ռազմաճակատի ամենածանր և պատասխանատու հատվածներում: Ինձ վստահված մարտական առաջադրանքը կատարել եմ պատվով և արժանապատվորեն։

Հպարտ եմ լինելու «Հայրենիք» զորախմբի զինվորն ու պատիվ ունեմ լինելու գեներալ֊մայոր Արթուր Վանեցյանի ոչ միայն որդին այլ նաև մարտական ընկերը։

Այսօր,մեր հայրենիքի համար այս ծանրագույն ժամանակահատվածում, հավատարիմ մնալով իմ դավանած արժեհամակարգին, շարունակում եմ իմ պայքարը հանուն իմ երազած Հայաստանի։
Ես և իմ մարտական ընկերները միանում ենք Հայրենիքի Փրկության Շարժմանը` Արթուր Վանեցյանի քաղաքական առաջնորդությամբ։

Մենք վստահ ենք, որ միասին կերտելու ենք մեր երազանքների ՀԱՅՐԵՆԻՔԸ։
Պատիվ ունեմ`

«Հայրենիք» զորախմբի մարտիկ՝ Արտյոմ Վանեցյան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *