Դավիթը սիրով էր խնամում ծաղիկներ, իր հուղարկավորության օրը՝ հերոսի խնամած ծաղիկը՝ կալան լացել է

Դեկտեմբերի 21-ին կլրանա Շուշիում զոհված Դավիթ Հովհաննիսյանի 19 ամյակը: Դավիթը վերջին անգամ հարազատների հետ կապ էր հաստատել նոյեմբերի 7-ին, վստահ էր՝ հաղթանակած ետ էր գալու: ArmLife.am-ի հետ զուրյցում Դավիթ Հովհաննիսյանի մտերիմը՝ Լանա Համբարձումյանը տեղեկացրեց, որ Դավիթը շատ կատակասեր էր, ուրախությամբ լեցուն էր, տխրությունը երբեք իր համար չի եղել. «Երբեք իրեն տխուր չեմ տեսել, հակառակը՝ ինքը հենց տխուր մարդ էր տեսնում՝ ուրախացնում էր: 

Հիշում եմ` երբ իմացավ, որ իրեն էլի եղբայր է ծնվելու, լուրջ-լուրջ դեմքով ասեց. «Ի, չհասկացա, բա ես ինչի եմ հիմա իմանում», հետո ծիծաղեց ու ասաց, որ կատակում է, այդ օրը ուրախությանը չափ չկար, նա ամենաերջանիկներից էր»: Դավիթը նաև հիանալի դհոլ էր նվագում, այդ ասպարեզում միշտ փայլում էր. «Դավիթս միշտ փորձել էր ինձ դհոլ նվագել սովորեցնել»: Դավիթին մահացած գտնելուց մի քանի օր առաջ եղբայրն էր ժամկետային ծառայությունից վերադարձել տուն, մայրիկին վստահեցնում էր՝ Դավիթն էլ կգա, ափսոս… «Չեմ ուզում հավատալ, որ նրա գոյությունը երկրային կյանքում այսուհետ ավարտված է… 

չեմ հավատում, որ մտնեմ այդ դռներից ներս, էլ Դավիթը ժպտալով չի ասի.«Այ Լան ջան, ինչ լավ ա եկար, ես ու դու մի տարիքի ենք, իրանց հետ գործ չունես, արի գնանք նոր խաղ եմ գտել հեռախոսով, չես պատկերացնի ինչ լավն ա…»,-նշում է Լանա Համբարձումյանը՝ տեղեկացնելով, որ Դավիթը շատ էր սիրում ծաղիկներ խնամել, նա ջերմոց ուներ. «Իր սիրած ծաղիկը կալան էր, որին նա միշտ խնամում ու առանձնահատուկ էր մոտենում: Իր հուղարկավորության օրը՝ իր խնամած կալան լացեց»: «Ցեխոտ կոշիկներով, բայց մաքուր հոգով տղան այլևս չկա, մեզ հետ չէ: Իմ ճանաչած Դավիթներից դու թերևս ամենալուսավորն ես, ամենապայծառը, ամենատաղանդավորը, ամենաժպտերեսը, ամենակատակասերն ու ամենա ամենան: Դու քո անվանը հավատարիմ մնացիր Դա՜՜՜վ, ուշի ուշով կռվեցիր, մարտնչեցիր ու հաղթանակը գրկած ընկար: Ընկար, որ ապրենք, ժպտանք ու պատմեք քո կերտած հաղթանակների մասին: Դա՜՜՜վ, դու անհապաղ բոլորի երեսին ծիծաղ էիր նկարում, սովորեցնում ժպտալ, հիմա բոլորիս քո ժպիտին կարոտ թողեցիր ու միացար անմար աստղերին: Սիրով խնամում էիր ծաղիկները, հիմա դու ես ծաղիկ դարձել, բայց անթառամ: Ախր էնքա՜ն չնչին են բառերը քեզ բնութագրելու համար, էնքան հասարակ են բառերը քո հոգին նկարագրելու համար, էնքան քիչ ու ոչինչ չասող են քեզ ու քո մասին պատմելու համար… Դա՜՜՜վ, իմ հերոս ընկեր, իմ հաղթանակած ընկեր, իմ արծիվ ընկեր, իմ հզոր, բարի ու հայրենասեր ընկեր, Աստված հոգիդ լուսավորի: 

Թող ողջ աշխարհն իմանա, որ դու հաղթանակ տենչալով ես ընկել ու հաղթանակած էլ գնացել հավերժ ճանփորդության… Կներե՜ս , որ մի վերջին անգամ քեզ հրաժեշտ տալ չկարողացա իմ լուսավոր ընկեր»,-հնչում են հերոսի մտերիմ՝ Լանա Համբարձումյանի շուրթերից: Լուսանկարում՝ Լանա Համբարձումյանն է ու Դավիթ Հովհաննիսյանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *