ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայի Սենատը վաղը կքվեարկի Ղարաբաղի ճանաչման բանաձևը

Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին քվեարկելու է Ղարաբաղի ճանաչման բանաձեւը։ Ընդունելու դեպքում այն գնալու է խորհրդարան եւ միայն այստեղ ընդունվելու պարագայում կարժանանա  նախագահ Էմանուել Մակրոնի ստորագրմանը։ Նկատենք, որ Ղարաբաղի ճանաչման բանաձեւ է ներկայացվել նաեւ ԱՄՆ Կոնգրեսում, որը Մինսկի խմբի մյուս համանախագահ երկիրն է։

ՌԴ նախագահ Պուտինը Ղարաբաղի կարգավիճակի եւ պատկանելության վերաբերյալ իր հարցազրույցում նույնպես խոսել էանկախության ճանաչման խնդրի մասին։ Մի դեպքում դա զգուշացում էր Բաքվին, որ իր խաղաղապահների դեմ գործողությունների պարագայում կկիրառվի Օսիայի ու Աբխազիայի նախադեպը, երբ Մոսկվան ճանաչեց այդ երկու հանրապետությունները։ Մյուսը վերաբերում էր Ղարաբաղյան պատերազմին եւ եռակողմ համաձայնագրին․ ՌԴ նախագահը հայտարարեց, որ եթե Հայաստանը ճանաչեր Ղարաբաղը, իրավիճակը կարող էր այլ լինել։

Հավելենք, որ Ֆրանսիայի Սենատում քննարկվելիք բանաձևը ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները:

Բանաձևից մի հատված ներկայացնում ենք ստորև. Կառավարությանը կոչ է անում ուշադրություն դարձնել այն դերի դիվանագիտական բոլոր հետեւանքներին, որը խաղում են թուրքական իշխանությունները, եւ իր եվրոպացի գործընկերների հետ վերանայել առավել հարմար ու կոշտ պատասխանները,

Կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ այդ ճանաչումը դարձնել բանակցությունների գործիք՝ ամուր խաղաղություն հաստատելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *