«Դավաճանի պիտակը հերոսի վրա զոռով-շառով կախողը ուշ թե շուտ սեփական ճակատին է դաջում այն. ո՞վ պիտակավորեց». Ավետ Բարսեղյան

Հաղորդավար Ավետ Բարսեղյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակին։

«Ամեն դատարկ դագաղ, հասցեագրված ողջ մարդուն, ուշ թե շուտ Տեր է գտնում:

Ցավոք, քաջ զինվորը պառկեց դրա մեջ: Իսկ հիմա հարց տվեք Ձեզ:

Ո՞վ սպանեց: Ամեն չար անեծք, հասցեագրված անգամ ամենաանընդունելի Անձին, ուշ, թե շուտ վերադառնում է Անիծողին: Մի հարց էլ տվեք:

Ո՞վ անիծեց: Ամեն սուտ մեղադրանք դառնում է իրական դատավճիռ այն հորինողի համար: Եվս մի հարց: Ո՞վ դատեց:

Դավաճանի պիտակը Հերոսի վրա զոռով-շառով կախողը ուշ թե շուտ սեփական ճակատին է դաջում այն: Հարց: Ո՞վ պիտակավորեց: Բոլոր այս հարցերի պատասխանը մեկն է` Մենք: Ես, դու, նա…

Մենք: Հա՛յը: Դժբախտաբար, հաջողվեց անել քայլ, մերժել անձեր քաղաքականության մեջ..

. Բայց հետո արժե՞ր հաջորդիվ «հպարտ» քայլերով Աստծուն մերժել, եկեղեցին, ընտանիքը, հային մերժել պատմության մեջ…

ու վերջապես Կյանք, հող ու Հայրենիք մերժել: Հարց տանք մեզ. ո՞վ է մեղավոր:

Ու վերջապես անենք միակ ճիշտ քայլը ու ասենք –Մեեեեեենննննքքքք»․- գրել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *