Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն) Նահանգի Քարլըովա շրջանում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Է գրանցվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Արևելյան Անատոլիա, Թուրքիայի Հանրապետության պաշտոնական 7 տարածաշրջաններից մեկն է։ Արևելյան Անատոլիայի կազմի մեջ պաշտոնապես մտնում է 14 մարզ (իլ)։ Արևելյան Անատոլիան համապատասխանում է Արևմտյան Հայաստանի մեծ մասին։

«Արևելյան Անատոլիա տարածաշրջան» եզրն առաջին անգամ օգտագործված է եղել 1941 թվականին Թուրքական առաջին աշխարհագրական կոնգրեսի ժամանակ:

Համաձայն պատմական գիտությունների դոկտոր Է. Դանիելյանի, «Արևելյան Անատոլիա» տերմինի կիրառումն Արևմտյան Հայաստանում թուրքերի կողմից իրագործվող մշակութային եղեռնի արտահայտություններից է։ «Արևելյան Անատոլիա» տերմինով թուրքական իշխանությունները փորձում են փոխարինել «Արևմտյան Հայաստան» եզրը, ինչը գիտական չէ։

Բինգյոլի մարզ, նահանգ ներկայիս Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում, պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում։ Ներկայիս Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քարլըովա շրջանում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը:

Թուրքիայի աղե տների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշա րժը գրանցվել է նոյեմբերի 8-ին` տեղական ժամանակով ժամը 12։22-ին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 9 կմ խորության վրա։ Երկրաշար ժը զգացվել է նաև Բինգյոլին հարակից շրջաններում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կnրուստներ չկան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *