«Դուրս կշպրտենք տերտեր կոչվածին․ նա համարձակվել է վարչապետի ձեռքն օդում թողնել»․ Արսեն Ավագյան

ՔՊ անդամ Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան եթերի միջոցով հայտարարել է, որ մի խումբ քաղաքացիների հետ գնում է Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի՝ դուրս հանելու վարչապետ Փաշինյանի ձեռքն օդում թողած հոգևորականին․ «Սիսիանի հրապարակից երթով շարժվում ենք դեպի եկեղեցի և այնտեղից դուրս շպրտենք այդ տերտեր կոչվածին։ Ինքը կապ չունի մեր հոգևոր կյանքի հետ։ Նա համարձակվել է վարչապետի ձեռքն օդում թողնել և վարչապետին դուրս հրավիրել եկեղեցուց։ Ինքն իրավունք չունի լինել մեր Սիսիանի հոգևոր հովիվը»,- հայտարարել է Արսեն Ավագյանը։

Հոգևոր սպասավորը եկեղեցում չէր։ Քաղաքացիները հարցնում էին տեղում աշխատողներին և իրավիճակը հսկող ոստիկաններին․ «Ո՞ւր ա տեր հայրը, բերեք ստեղ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *