Պուտինն Ասաց. Ով Է Հանձնել Հին Թաղերն Ու Խծաբերդը

Կողմերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ եղել են նոյեմբերի 9-ին, ամենամյա ասուլիսի ընթացքում հայտարարել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի եւ հր ադադարի «երաշխավոր» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նոյեմբերի 9-ին հայկական ուժերը կանգնած են եղել Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերում: Դրանք Հադրութի օկ ուպացված շրջանի փոքր մասն են, որ հաջողվել էր պահել: Վերջին օրերին օկ ուպացվեց նաեւ այդ տարածքը: Ավելին, մի քանի տասնյակ հայ զի նվոր մնացել է գե րության մեջ, երեկ էլ հայտնաբերվել էր հայ զին ծառայողների 9 մարմին:

Տարածված տեղեկության համաձայն, մար տերից հետո եկել են ռուս խաղաղապահները, որոնք սակայն չեն պահել այդ փոքր հատվածում «ստատուս-քվոն»: Այդպիսով, կողմերը չեն կանգնել այնտեղ, որտեղ եղել են նոյեմբերի 9-ին: Ադրբեջանցիները եկել են առաջ եւ գերիներ վերցրել: Ընդ որում, ադրեջանցիները հավակնություններ են դրսեւորում նաեւ Շուշիի շրջանի գյուղերի նկատմամբ:

Ռուսաստանը փաստացի չի կարողացել ապահովել եռակողմ համաձայնագրի իրագործումը, եթե Խծաբերդի եւ Հին Թաղերի ուղղությամբ այն խախտվել է: Մեծ ասուլիսի ընթացքում Պուտինին այդ մասին մանրամասն հարց հազիվ թե հնչեցրած լինեն: Այդ հարցը չի հնչում նաեւ Հայաստանից, որ պետք է անեին քաղաքական ղեկավարությունն ու քաղաքական ընդդիմությունը: Այստեղ իշխանության համար բանալ պայքար է, որտեղ ընդդիմությունը նույնիսկ անթաքույց ձեռքերն է շփում ամեն մի այդպիսի դեպքում, երբ առաջանում է հայկական տարածքների հաշվին հաշիվ մաքրել իշխանության հետ:

Հայկական ընդդիմությունը, որ առավոտից երեկո կոչ է անում հանրությանը «աղոթել» ռուս խաղաղապահների համար, հարց չի բարձրացնում, թե ինչու՞ նոյեմբերի 9-ի շփման գծի համատեքստում Հադրութի այդ մասում չի տեղակայվել ՌԴ խաղաղապահների բլոկ-պոստ: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը փորձում է արդարացնել իրավիճակը նրանով, որ Բաքուն դեռեւս չի ստորագրել ռուս խաղաղապահների մանդատը: Այլ կերպ ասած, Ռուսաստանը եւ մենք կաշկանդված ենք՝ հանկարծ չստորագրեն, եւ առաջանա խնդիր ու նոր էսկալացիա:

Երբ անհանգստանում կամ տագ նապում է Հայաստանը, հասկանալի է: Բայց Մոսկվան է՞լ է վախենում հարցեր դնել Բաքվի առաջ, այն դեպքում, երբ ռուս զի նվորականներն արդեն Արցախում են: Թե՞ պարզապես Բաքվի հետ համատեղ զբաղված են Երեւանի ու Ստեփանակերտի «վախը չափելով»:

Ինչպե”ս է ապահովվելու ռուսական առաքելությունը՝ ամբողջակա՞ն, թե՞ մասնակի՝ Բաքվի եւ Անկարայի հետ առեւտրով:

Այդ հարցն է, որ Երեւանում պետք է լուծի հայկական քաղաքական դասը, իշխանության համար պայքարին զուգահեռ: Նիկոլ Փաշինյանը հեռանալու է վաղ, թե ուշ: Ամբողջ հարցն այն է, թե նրանք, որոնք հավակնում են փոխարինել նրան, ի վիճակի՞ են մինչեւ այդ հարցը լուծելը, իրենց քաղաքական գործունեությամբ եւ գոյությամբ ձեւավորել Ռուսաստանի պատասխանատվության նշաձողեր ու սահմաններ: Ընդ որում, սա կարեւորագույն խնդիր լինելով Հայաստանի անվտանգության համար, կարեւոր խնդիր է անգամ այդ ուժերի քաղաքական հեռանկարների համար: Եթե իհարկե նրանց հեռանկարները քաղաքական եւ պետական են, այլ ոչ ընդամենը առեւտրային-կորպորատիվ:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *