9 զիծառայողները, որոնց մարմինները հայտնաբերվել են այսօր, Հին Թաղերի դիրքապահներն էին, մեծ մասը՝ Արմավիրի մարզից

9 զինծառայողները, որոնց մարմիններն այսօր՝ դեկտեմբերի 17-ին հայտնաբերվել են Հադրութի շրջանի Հին Թաղեր-Խծաբերդ դիրքերի մերձակա տարածքում, այն նույն զինծառայողներն ենք, որոնք Հին Թաղերի ուղղությամբ գերեվարված էին հայտարարվել օրեր առաջ։NEWS.am-ի տեղեկություններով՝ նրանց մեծ մասն Արմավիրի մարզից է, ծառայություն էին իրականացնում ՄՈԲ-ով։

Նրանց ջոկը բաղկացած է եղել 11 հոգուց։ Մյուս երկու զինծառայողների վերաբերյալ լուր չկա։ Նրանք 120 հոգանոց այն վաշտի կազմում էին, որոնք Հին Թաղերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումից հետո շրջափակման մեջ էին ընկել, ադրբեջանցիների հետ բանակցելուց հետո վաշտի 83 զինծառայողները կարողացել էին դուրս գալ շրջափակումից դեկտեմբերի 12-ին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *