Խծաբերդի ուղղությամբ հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերվել է 9 հայ զինծառայողի մարմին

Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից դեկտեմբերի 16-ին ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *