Շտապ. Երևանում հայտնաբերել են մահացած տղամարդկանց մարմիններ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 15-ին «Թոխմախի» գերեզմանատան տարածքում հայտնաբերված դիերի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,

ժամը 15։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների 42 խումբը կանչով մեկնել է «Թոխմախի» գերեզմանատուն, որտեղ գլխավոր մուտքի մոտ, շինությունում հայտանբերել են 2 տղամարդու դի։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածներն են՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հակոբ Գարսոյանը և մշտական բնակության վայր չունեցող 43-ամյա Ռոբերտ Սահակյանը։

Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ՝ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական։

https://vendeto.info/?p=124059&fbclid=IwAR2mWShbuU2n6sgIz-M1bAbj4KT6M7IrVfMaI96VSaJLsrQm8RIMj7iTd_Y

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *