Արցախից լավ լուրեր ունենք. ինչ իրավիճակ է հիմա (տեսանյութ)

Արցախի Հանրային հեռուստաալիքը տեղեկացնում է, որ հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը։ Ադրբեջանական ուժերը փորձել են

հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել Բերդաձորի ենթաշրջանի՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով: Սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում երեկ ուշ երեկոյան հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել գյուղը։

Համայնքում այս պահին գտնվում են ինչպես ՊԲ-ի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ: Նրանք են ապահովում համայնքի բնակիչների անվտանգությունն ու նրանց անարգել անցուդարձը։

https://vendeto.info/?p=124069&fbclid=IwAR0_RLy9F-dyBPiAB3hT3_BTiOdRcN3j5j2yR8goY2ym7U25QfJBc4HnXNY

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *