Նոր զորահավաք Հայաստանում…Ինչ է կատարվում…

Կառավարության

նիստում այսօր որոշում ընդունվեց, որով նախատեսվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը փուլային կարգով ապահովել զորահավաքային զորակոչի միջոցով զինված ուժերում և համապատասխան այլ պետական մարմիններում զորահավաքային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մասնակի զորացրումը

և ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմիններից ներգրաված տրանսպորտային միջոցների վերադարձն այդ մարմիններին: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունները ս.թ. նոյեմբերի 10-ից դադարեցվելու արդյունքում Կառավարության 27.09.2020թ. N 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ կիրառվող առանձին միջոցառումների իրականացումը մասնակի դադարեցնելու անհրաժեշտությամբ: Բանն այն է, որ Կառավարության 27.09.2020թ. N 1586-Ն որոշման հավելվածով սահմանվել են հայտարարված ընդհանուր զորահավաքի շրջանակներում իրականացվող միջոցառումները:

Ս.թ. նոյեմբերի 10-ից ռազմական գործողությունները դադարեցվելու արդյունքում վերացել է պահեստազորայինների ընդհանուր զորահավաքային զորակոչ և ռազմատրանսպորտային պարտականության շրջանակներում տրանսպորտային միջոցների ամբողջական ներգրավում իրականացնելու, ինչպես նաև զինված ուժերի կիրառման որոշակի ռազմավարական ուղղություններում և այլ զորքերում ու քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի համակարգում զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողների և ներգրաված տրանսպորտային միջոցների կարիքը:

Որոշման նախագծի համաձայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարաված ընդհանուր զորահավաքը փոխարինվում է մասնակի զորահավաքով, զինված ուժերի պատերազմական ժամանակների հաստիքների համալրումը նախատեսվում է սահմանափակել ԶՈՒ կիրառման համար անհրաժեշտ ռազմավարական ուղղություններով:

https://boomjam.ru/2020/12/15/%D5%B6%D5%B8%D6%80-%D5%A6%D5%B8%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%A7-%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *