«ՌԴ և Թուրքիայի զինվորականները կմասնակցեն Ղարաբաղում «անվտանգության ապահովմանը»»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ռուս և թուրք զինվորականները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղում «հայերի և ադրբեջանցիների անվտանգության ապահովման գործողություններին», փոխանցում է ТАСС-ը։
     Նրա խոսքով, տարածաշրջանի բոլոր երկրները ողջունել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` հրադադարի վերաբերյալ համատեղ հայտարարությունը: «Մեր բոլոր հարևաններն իրենց աջակցությունն են հայտնել։ Իսկ մեր հարևաններից 2-ը՝ Ռուսաստանն ու Թուրքիան, կմասնակցեն հայերի և ադրբեջանցիների անվտանգության ապահովման գործողություններին»,- ասել Է Ալիևը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *