Պեգով․ «Մահվան» կիրճի հետ կապված գաղափարի լիարժեք իրականացումը կարող էր հանգեցնել Ադրբեջանի պարտությանը

«Մահվան» կիրճի հետ կապված գաղափարը հետաքրքիր էր, եւ եթե այն ավարտին հասցվեր, ապա ամեն ինչ կարող էր վերջանալ Ադրբեջանի զինված ուժերի լիակատար պարտությամբ: Այս մասին «Սոլովյով LIVE — ՍՄԵՐՇ»-ի եթերում Սեմյոն Բաղդասարովի հետ զրույցում հայտարարել է Wargonzo նախագծի ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը: ««Մահվան» կիրճը միջանցք է, որում տեղակայված էին ադրբեջանական եւ թուրքական բոլոր հատուկջոկատայինները:

Այս կիրճում 4-5 հոգանոց մի խումբ նռնականետերի միջոցով հաջողվում էր ոչնչացնել 50 մարդու: Պաշտպանության նախարարի  պաշտոնակատարի (Ջալալ Հարությունյան — խմբ.) ընտրած մարտավարությունը հաջողություն ուներ, քանի որ, սրա հետ կապված, ադրբեջանցիների ճակատի մյուս հատվածները բացահայտվում էին:

Սա հանգեցրեց նրան, որ Մարտունիում Արցախի ինքնավար մարզը հակահարձակման անցավ: Այսինքն՝ սխեման աշխատում էր: Բայց ինչու այն ավարտին չհասցրեցին: Սա է հիմնական հարցը»,- հավելել է նա:

աղբյոթւր՝https://news.am/arm/news/613992.html?fbclid=IwAR0L8rSoFQkxVlsQTcfIviaLLEWEllBX-bo_HFMctX6DE61wPpkctXoUA2o

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *