Խծաբերդի մոտ կամավորականների 150 հոգանոց խումբ գերի է ընկել. մեծ մասը Շիրակի մարզից են

Շիրակի մարզի տարբեր համայնքերից ահազանգում են՝ հարազատները 3 օր Արցախի Խծաբերդի մոտակայքում շրջափակման մեջ են եղել, հիմա էլ գերի են ընկել։

Շիրակի մարզի բնակչուհի Ռ. Թ.–ն Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իր փեսան՝ Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը (ծնված 1992 թ.-ին), իր կամավորական ընկերների հետ ավելի քան 3 օր եղել է շրջափակման մեջ, իսկ երեկ արդեն ադրբեջանական տիրույթում տեսել են, թե ինչպես այդ ջոկատը գերի է հանձնվում: Նա նշեց, որ վերջին անգամ փեսայի հետ խոսել են կիրակի` ժամը 12-ից հետո:

«Ասաց` մեզ ասել են` իջնենք ներքև, մեքենա վերև չի ելնում, մենք ձեզ կփոխարինենք, ու դրանից հետո տեղեկություն չկա, ու արդեն նկար են գցել, որ Ադրբեջանին գերի են հանձնվել: Փեսայիս բարեկամները գնացել են Արցախ, իրենց ասել են` տեսնենք` ռուս խաղաղապահների գեներալներն ինչ կասեն, եթե ռուսը պետք է ասի, բա մեր պետություն ո՞ւր է»,–ասաց նա։

Հայկազ Կորյունի Հովհաննիսյանն ունի 2 երեխա: Տիկին Ռ.–ն հաստատեց մեր այն տեղեկությունը, թե խոսք է գնում, որ շրջափակման մեջ գտնվող անձանց մեծամասնությունը Շիրակի մարզի բնակիչներ են:

Ըստ տեղեկությունների` շիրակցի կամավորականները գերի են ընկել Խծաբերդի հատվածում: Նրանց մեջ կան ՏԻՄ պաշտոնյաներ։

Այդ պաշտոնյաների թվում են Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական պատասխանատու Վահրամ Սաղաթելյանը, Անի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Նարեկ Նիկոյանը, որը Սամվել Նիկոյանի եղբորորդին է, կան նաև այլ վարչական ղեկավարներ և դպրոցի տնօրեններ։ 

axbyur`https://blognews.am/arm/press/727464/?fbclid=IwAR0EAxtqgsJOSFC3gqOvaLcplglj5wGu9jjckqHy4DbagI8DZVNv1Ql6pk4

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *