«Գրանատս էի ման գալիս, որ մոտս պահեմ, հանկարծ ողջ «պլեն» չընկնեմ». շուշեցի Գրիգոյաններն առաջին օրից ռազմադաշտում են եղել, 20-ամյա տանկիստ Էրիկը ոտքն է կորցրել

2020 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախյան երկրորդ պատերազմը մարտադաշտ տարավ մի քանի սերնդի, կողք կողքի հաճախ կռվում էին 18 և 60 տարեկանները, որդին ու հայրը, հայրն ու պապը: Շուշեցի Գրիգորյանները ևս առաջին ի օրից ռազմաճակատում հայտնվեցին. որդին՝ ակամա՝ որպես ժամկետային զինծառայող, հայրը՝ կամա՝ որպես կամավորական:

Պատերազմի լուսաբացին՝ առավոտյան 07:15-ին, որդին՝ տանկիստ Էրիկ Գրիգորյանը, Մատաղիսում էր, առաջնագծի դիտակետում:

«Սնարյադները սկսեցին մեզ վրա թափվել: Հրաման ստացանք՝ զբաղեցնել մեր դիրքերը, տեխնիկան առաջ տանել: Ցավոք, մարտի ժամանակ մեր տեխնիկան խփվեց ու սկսեցինք «պեխոտ» կռվել, մյուսներին օգնել ու դիրքերը պահել», — Aysor.am-ի հետ զրույցում պատմեց մերօրյա հերոսը: 

Շուրջ 5 օր կամավորների հետ Թալիշի տակն են պահել, սակայն թշնամին շարունակում էր առաջ գալ՝ ստիպելով, որ հայկական զորքը տեղաշարժվի դեպի Մատաղիս: Մինչև հոկտեմբերի 24-ը Էրիկը Մատաղիսի դիրքերում է եղել: Հենց այդ օրն էլ թշնամին առաջանալու փորձ է արել, սակայն տղերքը չեն զիջել: Թշնամին ստիպված է եղել կրկին արկերի ու հրթիռների օգնությանը դիմել:

Երբ հետաքրքրվում եմ վիրավորվելու, ոտքը կորցնելու պահի մասին, զրուցակիցս լռում է: Հետո ժպտալով գլուխը բարձրացնում ու խոստովանում.

«Շատ արյուն էի կորցրել, նույնիսկ զարմանում եմ, որ գիտակցությունս տեղում էր: Այդ պահին միակ բանը, որ անում էի՝ գրանատս էի ման գալիս, որ մոտս պահեմ, հանկարծ ողջ «պլեն» չընկնեմ: Ամենաշատը դրա մասին էի մտածում: Լավ էր, մերոնք հասան»:

Վիրավորվելու պահին երեք զինընկեր են եղել. Էրիկն ու Վահեն վիրավորվել են, երրորդ տղան՝ զոհվել:

«Սնարյադի հարվածից աջ ոտքս ծնկից վերև տրաքեց, սնարյադը հենց ոտքիս էր ընկել: Նաև բազմաթիվ բեկորային վիրավորումներ ստացա: Եկան, ոտքս «ժգուտով» կապեցին ու մոտ մեկ ու կես, երկու կիլոմետր քարշ տալով տարան, մեքենայի մեջ դրեցին», — մանրամասնում է նա:

Դրմբոնում Էրիկի ոտքը շտապ վիրահատում են, այնուհետև՝ տեղափոխում Խոջալու: Վերջնական կանգառը Երևանն է լինում՝ Էրեբունի բժշկական կենտրոնը: Երիտասարդ տանկիստը ժպիտով նկատում է՝ աչքերը փակեց Արցախում, արթնացավ՝ Երևանում:

«Պատերազմում լավ էր, օրական մի քանի թուրք էինք խփում, մեզ համար հանգիստ կռվում էինք, հա՛մ գիշերն էինք խփում, հա՛մ ցերեկը: Պատերազմի իմ առաջին «քայլերն» Ալաշանում եմ արել: Այդ ժամանակ մեզ մոտ Սեյրան Օհանյանն էր եկել, առաջին «դուխը» նա է մեզ տվել: Դրանք ժամանակին իր ազատագրած տարածքներն են եղել», — հպարտությամբ ընդգծում է զինվորն ու շարունակում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *