Որևէ պարկեշտ մարդ նրանցից որևէ մեկին չի կարող հերոս անվանել. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի սկшնդալային գրառումը

44 գերիները վերադարձել են տուն: Բարով են վերադարձել, իրենց երկար տարիների կյանք մաղթենք, այսուհետ՝ շառ ու փորձանքից հեռու: Բայց որևէ պարկեշտ մարդ նրանցից որևէ մեկին չի կարող հերոս անվանել: Նախ, պարտված բանակը հերոսներ չի ունենում, առավել ևս՝ գերի ընկած հերոսներ:

Ռոբերտ Աբաջյանն է հերոս, որ կարող էր գերի հանձնվել, բայց նախընտրեց նռնակի օղակը քաշել ու գերի չնկնել: Դրա համար Ռոբերտ Աբաջյանը հերոս է, իսկ այսօր տուն վերադարձած 44 տղաները հերոս չեն, սովորական մարդիկ են: Միայն դասական կրետինների համար իրենք կարող են հերոսներ լինել, այն էլ՝ Հ-ն մեծատառով:

Օրինակ՝ վարչապետի աթոռին սոսնձված ալկաշի ու Մարուքյան Էդմոնի համար:
Իսկ գերիների վերադարձման գործում իրապես հերոսներ կան, և այդ մարդիկ իշխանական լափամանից օգտվող պորտաբույծները չեն: Շնորհակալություն իրավաբաններին՝ Արման Թաթոյանին, Սիրանույշ Սահակյանին և Արտակ Զեյնալյանին: Այս մարդիկ օր ու գիշեր հերոսաբար աշխատել են գերման փաստերն արձանագրելու և միջազգային կոնվենցիաներով նրանց կյանքը երաշխավորելու համար: Իսկ գլխավոր շնորհակալությունը պետք է հայտնել մեկ մարդու: Եվ այդ մեկ մարդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է:

axbyur`http://blog.newshay.ru/hy-n-8292-oreve-parkesht-mard-nrancic-oreve-mekin-chi-karox-heros-anvanel-hhkakan-naxkin-patgamavor-mihran-hak.html

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *