Ո’չ ես, ո’չ ինձ հետ փոխկապակցված անձինք վերջին 2.5 տարվա ընթացքում ոչ մի շարժական ու անշարժ գույք ձեռք չենք բերել. Լենա Նազարյան

Տեղեկություններ են տարածվում, թե «Իմ քայլը» խմբակցության փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը պատերազմի նախօրեին առանձնատներ են ձեռք բերել։

Ազգային ժոովի փոխնախագահ Լենա Նազարյանը հերքել է լուրը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․

«Ո’չ ես, ո’չ ինձ հետ փոխկապակցված անձինք վերջին 2.5 տարվա ընթացքում ոչ մի շարժական ու անշարժ գույք ձեռք չենք բերել։ Բնակարանս էլ, որտեղ ապրում եմ, առանձնատուն չէ, այլ բնակարան է բազմաբնակարան շենքում, որը ձեռք եմ բերել 2017 թվականին։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների մասին տեղեկությունները կարող եք ճշտել նրանց ներկայացրած տարեկան հայտարարագրերում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *