Հադրութի շրջանի երկու՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը ևս հանձնվեցին Ադրբեջանին

Mediaport-ի տելեգրամյան ալիքը հայտնում է, որ Հադրութի շրջանի երկու՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը ևս հանձնվեցին Ադրբեջանին:

Նշվում է, որ եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո այդ գյուղերը մնացել էին հայկական, սակայն թշնամին երկու օր առաջ հարձակվել և գրավել էր դրանք, որի արդյունքում հայկական կողմն ունի վեց վիրավոր և տասը գերեվարված անձ: ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման՝ քիչ առաջ հրապարկված քարտեզից երևում է, որ Արցախի երկու գյուղերը ևս անցել են թշնամուն:

https://t.me/mediaport2020/1556?embed=1

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *