Պուտինը խոսել է կյանքի իմաստի մասին

Կյանքի իմաստը բարի գործերն են. հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության կամավորների առցանց համաժողովում:

«Երբ մարդիկ բարիք են անում, նրանք դրանից հաճույք են ստանում։ Դա, իրոք, կյանքի իմաստն է, երբ օգնում ես քեզ մոտ գտնվող մարդկանց և նույնիսկ այն մարդկանց, ում դու, միգուցե, չգիտես, բայց որոնք քո աջակցության կարիքն ունեն», – ասել է ՌԴ նախագահը:

Դեկտեմբերի 13-ին նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Պուտինի ամենամյա ավանդույթի մասին՝ Ամանորը դիմավորել հարազատների և մտերիմների հետ: Նա հավելել է, որ Ռուսաստանի առաջնորդը երբեք լիարժեք չի հանգստանում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *