Հերթական դաժան տեսանյութը ադրբեջանական թելեգրամ ալիքներից․Հայկական վառված․․․

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, քարտեզի նոր տարբերակում «Հարավ» պատասխանատվության գոտում ներառվել է Հին Թաղեր գյուղը, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի հարավարևմտյան շրջանում: Այն հրադադարի հաստատումից հետո գտնվում էր Երևանի վերահսկողության տակ: Նախօրեին հաղորդվել է այդ շրջանում ադրբեջանական և հայկական ուժերի միջև զինված բախումների մասին:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն նախօրեին հայտնել էր, որ ադրբեջանական ուժերը վերսկսել են ռազմական գործողությունները Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ: ՌԴ ՊՆ-ն ավելի ուշ հաստատել էր, որ նոյեմբերի 10-ին ձերք բերված համաձայնությունից և ռուս խաղաղապահ առաքելության աշխատանքի մեկնարկից հետո առաջին անգամ հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել:

Այսօր ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *