Մաղթում եմ, որ սգաք, որովհետև մինչև ամսվա վերջ նոր զարգացումներ են սպասվում. Ազերի զինվորականի նոր սենսացիոն կոչը (Տեսանյութ)

https://youtu.be/bbWV92F2Hy8

Ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հայտարարության՝ գիշերը հայկական կողմը նկատել է հակառակորդի տանկի շարժ, ինչը կասեցվել ։ Ժամը 11։17-ին Շուշան Ստեփանյանը նշել է նաև, որ ադրբեջանական կողմը անօդաչու թռչող սարքով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները, սակայն դրա արդյունքում հայկական կողմից կորուստներ չկան։

ՀՀ ՊՆ-ն հայտնել է հայկական կողմի երկու զոհի մասին, նաև տարածել մի քանի, որոնցում ցույց է տրվում, թե ինչպես է հուլիսի 12-ին ադրբեջանական կողմից ՈՒԱԶ ավտոմեքենան մոտենում հայկական դիրքերին, ինչպես նաև հայկական կողմի ռազմական որոշ գործողությունները՝ հակառակորդի ռազմական բազաների, «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի ոչնչացումները և պատժիչ գործողությունները, ցույց տվող տեսանյութեր։ Հայտարարվել է նաև, որ հայկական ՀՕՊ-ը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։

Ըստ «Հետք» լրագրի՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Այգեպար գյուղը, ինչի հետևանքով վնասվել է 7 տուն։ Հրետանակոծության արդյունքում բռնկված հրդեհները մարելու աշխատանքները է կատարվում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների կողմից։

Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջին անգամ հայկական ԱԹՍ-երը կիրառվեցին մարտական պայմաններում։ Ավելի ուշ նա հայտարարել է նաև, որ հայկական կողմը համեմատաբար բարելավել է սեփական դիրքերը հակառակորդի նկատմամբ ինչը չի հաստատվել ադրբեջանական կողմից։

Ռուսական Գազպրոմ ընկերության հայկական մասնաճուղի՝ Գազպրոմ Արմենիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ադրբեջանի սահմանի մոտ վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, ինչի արդյունքում Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը դադարեցվել է

աղբյուր՝https://haytime.am/fresh/69012/?fbclid=IwAR04_oZpETZVLqmQBKSL_uy3p4ypnflgo-q1ZNmYvNp_tdlTrHSCSHArkUw

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *