Ո՞վ է օրերս գերի ընկած հայ զինծառայողը

Ադրբեջանի կողմից երեկ հրապարակված տեսանյութում գերեվարված տղան Ալբերտ Գրիգորի Գրիգորյանն է, ծնված 2002թ.-ին՝ Էջմիածնում:
Գրիգորը ծառայել է Ջեբրայիլում, այնուհետև՝ Հադրութում: Հոկտեմբերի 15-ից ընտանիքը որևէ լուր չի ունեցել որդու մասին, մինչև երեկվա հրապարակումը: 

Այս մասին հայտնում է Mediaport թելեգրամ ալիքը: 


Հավանական է, որ Գրիգորը գերեվարվել է ոչ թե երեկ, ինչպես նշում են լրավամիջոցները, այլ օրեր առաջ, պարզապես թշնամին նոր է հանրայնացրել նրա մասնակցությամբ տեսանյութը: Հավելենք, որ մինչ այս պահը հայկական կողմից որևէ պաշտոնական արձագանք չկա:
Ընտանիքը սոցցանցի միջոցով խնդրում է բոլոր պատկան մարմիններին զբաղվելու իրենց որդու հարցով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *