Հնարավոր է` դիրքեր զիջվեն նաև Սևանա ավազանի արևելյան հատվածում. Azgonline

Դիրքեր կզիջվեն նաև Սևանա ավազանի արևելյան հատվածում:  Ըստ Azgonline.am-ի տեղեկությունների`  Հայաստանի իշխանությունները պատրաստվում են կարևոր ռազմավարական բարձունքներ զիջել նաև Վարդենիսի շրջանում` Վարդենիս-Գետաբեկ հատվածում: Այդ մասին կուլիսային խոսակցություններ են եղել տարածաշրջանում տեղակայված գնդերից մեկում` հրամկազմի մասշտաբով:


Տվյալ հենակետերը, որոնք ըստ Google-ի քարտեզի գտնվում են Ադրբեջանի տարածքում, կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ են և դրանց զիջմամբ վտանգի տակ են ընկնում ոչ միայն ճակատի մյուս դիրքերը, այլև հարակից գյուղերն ու Շորժա-Վարդենիս ավտոճանապարհը:
Ըստ աղբյուրի` հենակետերը գտնվում են Ճամբարակի շրջանի Ջիլ և Վարդենիսի շրջանի Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ: Բնակիչները չեն պատրաստվում զիջել այդ դիրքերը, անհրաժեշտության դեպքում կդիմեն զենքի:

Հիշեցում` լուրը պաշտոնական չէ և չի հայտարարվել քաղաքական կամ ռազմական որևէ գերատեսչության կողմից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *