Ով Էր Հրաման Տվել, Որ Զորքը Դուրս Գա Քարինտակից. Ահա, Թե Ինչ Է Պատմում Շուշիի Քաղաքապետը․-Արծվիկ Սարգսյան Շուշիի Քաղաքապետ.

Ով էր հրաման տվել, որ զորքը դուրս գա Քարինտակից. Ահա, թե ինչ է պատմում Շուշիի քաղաքապետը․-Արծվիկ Սարգսյան Շուշիի քաղաքապետ. Եթե կանգնեին կռվեին,խրամատում զորք լիներ, Շուշին կպահեինք։ Ո՞վ էր հրաման տվել, որ զորքը դուրս գա Քարինտակից։

Քարինտակի խաչմերուկում զորք ենք ունեցել բայց չեն միջամտել։ Հրետանուն նշանակետը տվել են, բայց հրետանին չի կրակել։ Հատուկ ջոկատայիններից 17 հոգին գնացելա մարտի, մեկնա մասնակցել մարտին։ Ցավալին էն էր, որ զինվորները կային առանց հրամանատարների։

Առավել մանրամասն կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութում․

Հիշեցնենք, որ Շուշիի գրավման մասին լուրը հայտնի դարձավ նոյեմբերի 9-ին։ Այդ մասին առաջինը հայտնել էր Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո՛չ հաջողությունը, ո՛չ անհաջողությունը:

Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս:

Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թ շնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…

Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական և հուսալի գրավականը:

Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի:

axbyur`https://live49media.com/%d5%b8%d5%be-%d5%a7%d6%80-%d5%b0%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%be%d5%a5%d5%ac-%d5%b8%d6%80-%d5%a6%d5%b8%d6%80%d6%84%d5%a8-%d5%a4%d5%b8%d6%82%d6%80%d5%bd-%d5%a3%d5%a1-%d6%84%d5%a1%d6%80/?fbclid=IwAR2bcZHKs-tDNEkjBVP2lCmZKX1tjkbGIFAM42dHSOQzNFR1r7aaP6RwozM

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *