«Այո, նման խոսակցություն եղել է». Ռուսլան Իսրայելյանը՝ իր և Արայիկ Հարությունյանի հեռախոսազրուցի ձայնագրության մասին

«Այո, իմ խոսակցությունն է։ Ցավոք, չգիտեմ՝ ով է ձայնագրել», – այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը՝ անդրադառնալով իր և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցի ձայնագրությանը, որը տարածվել է համացանցում:

Ըստ որոշ ենթադրությունների՝ ձայնագրությունն արվել է Ռուսլան Իսրայելյանի կողքին գտնվող անձի կողմից: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք միայնակ չի եղել զրույցի ընթացքում և արդյո՞ք բարձրախոսով է զրուցել Արայիկ Հարությունյանի հետ՝ ի պատասխան Ռուսլան Իսրայելյանն ասաց. «Փաստն այն է, որ նման խոսակցություն եղել է։ Իսկ թե ով է ձայնագրել և ինչպես, դա արդեն իմ հարցն է», – նշեց նա:
Հարցին, թե ձայնագրությունից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը չի լսել իրենց՝ Արցախի համար օրհասական պահին օգնություն ուղարկելու խնդրանքը, Իսրայելյանը պատասխանեց.

«Ես ոչ ոքի ոչինչ չեմ խնդրել», – ասաց Ռուսլան Իսրայելյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *