Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ վիրավորները ՌԴ խաղաղապահ զորքերի զինծառայողներ են

Երեկ` դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 221 կմ հատվածում բախվել են Սալիմ Պշկովի վարած КамАЗ մակնիշի և Ամին Քոշրոշահիի վարած Tractor Tanker մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով էլ Արթուր Գերեևի վարած КамАЗ-ն էլ հարվածել է Ս․ Պշկովի վարած КамАЗ-ի հետնամասին։

2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից 2-ը և հիվանդանոց տեղափոխվածները Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի ծառայողներ են, և դեպքի վայր է ժամանել նաև խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *