Ինքը բժիշկ պետք է դառնար…Իմացանք, որ իր զոհվելուց մոտ 10 օր առաջ…Եղբայրս, շատ ընկերասեր էր, մեծերի հետ մեծ էր, իսկ փոքրերի հետ էլ փոքր

Ինքը բժիշկ պետք է դառնար…Իմացանք, որ իր զոհվելուց մոտ 10 օր առաջ…Եղբայրս, շատ ընկերասեր էր, մեծերի հետ մեծ էր, իսկ փոքրերի հետ էլ փոքր…

Արցախյան մшր տերում զո հվшծ Արտյոմ Տիգրանի Առաքելյանը 22 տարեկան էր, մայրաքաղաք Երևանից էր: Նրա քույրը՝ Անահիտը, 168.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ եղբայրը ապագա բժիշկ էր, ուսումը թողել էր կիսատ ու մեկնել ծառայության՝ վերադառնալու և շարունակելու նպատակով: «Շատ հանգիստ բնավորություն ուներ

Եղբայրս, շատ ընկերասեր էր, մեծերի հետ մեծ էր, իսկ փոքրերի հետ էլ փոքր, շատ նվիրված էր բոլորին՝ ընտանիքից մինչ ընկերներ: Արտյոմը չորս տարի ուշ բանակ գնաց, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում էր սովորում՝ եղբայրս ապագա ատամնաբույժ էր: Օրենքը փոխվեց, որ նույնիսկ բժշկականի ուսանողները պետք է գնան զինվորական ծառայության, հետո հետ գան, շարունակեն, 4-րդ կուրսից գնաց ինքը»,- պատմեց

Անահիտը: Արտյոմի հայրն էլ էր ատամնաբույժ, որդին որոշել էր հորը նմանվել՝ լավ ատամնաբույժ լինել, որոշել էր սեփական կլինիկան ունենալ: «Մենք 2 երեխա ենք՝ ես ու եղբայրս, որովհետև ես ամուսնացած եմ Արտյոմը ապրում էր մամայի հետ, պապային հինգ տարի առաջ ենք կորցրել… Պապան էլ էր ատամնաբույժ, ու Արտյոմը երազում էր միշտ, որ պապայի նման ատամնաբույժ դառնա: Ցանկանում էր ուսումը շարունակեր,

ավարտեր, լիներ պապայի պես ատամնաբույժ, ունենար իր կլինիկան, դա իր երազանքն էր, իր նպատակն էր»,- պատմեց Անահիտը: Քույրը հիշում է, որ եղբայրը, ատամնաբույժի աշխատանքից Զատ, սիրում էր նաև արծաթե կախազարդեր պատրաստել. «Արծաթի վրա նկարներ էր կարողանում փորագրել եղբայրս, կախազարդեր էր պատրաստում, ասում էր՝ դա էլ կողքից բիզնես եմ անելու»: Արտյոմը ծառայության էր մեկնել 2020 թվականի

հունվարին, հոկտեմբերի երեսունմեկին լրանալու էր նրա 23-ամյակը, սակաայն դեպքը ավելի շուտ կատարվեց. «Ծառայության իննը ամիսը լրանալու օրն է դեպքը եղել՝ հոկտեմբերի քսաներեքին, դեպքից մեկ շաբաթ հետո Պետք է 23 տարեկան դառնար: Իր զո հվելուց գրեթե տաս օր առաջ վի րшվոր ընկերոջը վш ռվող տանկի միջից դուրս էր բերել և չէր մտածել իր կյանքի մասին: Մեզ պատմել է

հենց այդ տղան, ում որ եղբայրս փրկել է»: Արտյոմը քրոջ և մոր հետ խոսելիս հավատացրել էր, որ ամեն բան կարգին է իր մոտ, անհանգստանալու որևէ առիթ չկա: «Ասաց, որ ամեն ինչ շատ լավ է, վш խենալու ոչինփ չկա, մի հավատացեք ինտերնետին, այդքան պшն իկայի մեջ մի ընկեք, մենք ապահով տեղում ենք: մեզ միշտ դուխ էր տալիս, որ չվш խենայինք, չմտածեինք»,- պատմեց Արտյոմի քույրը՝ Անահիտը: Արտյոմի մոտ ընկերը՝ Ստյոպան,

պատմեց, որ իրար հետ համալսարանում են ծանոթացել ու սկսել ընկերություն անել: Ընկերոջը նա բնութագրեց՝ բարի, խաղաղասեր ու ընկերասեր անձնավորություն: «Ինքը պետք է բժիշկ լիներ, և հավանաբար ամենալավը հենց իրեն էր համապատասխանում այդ մասնագիտությունը, քանզի այդ տեսակ մարդը, որ այդքան բարություն և մարդասիրություն ուներ իր մեջ… չեմ իմանում, ես նման մարդ չեմ տեսել, նման ընկեր ունենալը շատ մեծ բախտավորություն

էր ինձ համար: Ես շատ երջանիկ եմ, որ իր ընկերն եմ: Ինքը շատ ընկերասեր տղա էր, հասնող էր ամեն բանին, ձեռք մեկնող էր, ոչ մի անգամ չի եղել մի դեպք, որ ես իրեն մի բան խնդրեմ՝ ինքը ինձ մերժի կամ ոչ պատասխանը տա: Միշտ պատրաստ էր ամեն ինչում կանգներ կողքս: Վերջին անգամ, երևի թե ես եմ խոսել իր հետ՝ հոկտեմբերի 20-ին: Զանգեց, ասաց, որ տեղափոխում են, կարող է՝ այնպիսի տեղ

գնան, որ կապ չլինի, և մի քանի օր չզանգի, ասաց, որ տանեցիների հետ խոսել է արդեն, ես էլ փոխանցեմ ընկերներին, որ ամեն ինչ նորմալ է, հետս խոսել է, մի քանի օր, որ չզանգի՝ չանհանգստանան: Անցավ մոտ 1 շաբաթ, իմացանք, որ հոկտեմբերի քսաներեքին զո հվել է»,- նշեց Արտյոմի ընկերը: Արտյոմ Տիգրանի Առաքելյանը հու ղшրկավորվել է Երևանում՝ իր հայրիկի կողքին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *