«Թող Բոլորիս Ընտանիքներում Լսելի Լինեն Նորածինների Ճիչերը». Շուշաննա Թովմասյանի Գեղեցիկ Ֆոտոշարքն Ամուսնու Հետ

Շուշաննա Թովմասյանը եւ Վահե Սայանը: Զույգը վերջին ամիսներին Միացյալ Նահանգներում է, որտեղ էլ կծնվի երեխան:

Հիշեցնենք, որ Շուշաննան ծնվել է 1992թ. նոյեմբերի 14-ին, ՀՀ Ծաղկաձոր քաղաքում: Ավարտել է Արիսյանի անվան միջնակարգ դպրոցը: 2007-08թթ սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնի հաղորդավարության բաժնում, 2011թ.` Ա.Աբելյանի ղեկավարած «Առաջին պրոֆեսիոնալ» դերասանական ստուդիայում: 2010թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների և ռեժիսուրայի բաժին:

2012թ-ից բարձրագույն ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնում: Նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում, «Տնփեսա» հումորային հեռուստանախագծում Անուշիկ կերպարով: «Թատրոն 32»-ում մարմնավորել է Կարմիր գլխարկին` «Կարմիր գլխարկ» մանկական ներկայացման մեջ: Նկարահանվել է «Երանի» հեռուստասերիալում Անիի կերպարով: Այնուհետև նկարահանվել է <<Երևի>> հեռուստասերիալում, նկարհանվել է <<Սիրուն Սոնա>> հեռուստասերիալում որտեղ ներկայացել է «Սոնայի» կերպարով գլխավոր դերասանուհի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *