Ալիևը պահանջել է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ստորագրի Արցախի կապիտուլյացիայի փաստաթուղթը. Պուտինը խնդրել է` չպնդի պահանջը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրման ընթացակարգի հետ կապված ինքը պնդել է, որ Նիկոլ Փաշինյանը այն ստորագրի եթերում, ինչպես արել են ինքն ու ՌԴ նախագահը. «Ասացի, որ Փաշինյանը պետք է կապիտլյացիայի ակտը ստորագրի ուղիղ եթերում, ինչպես Երկրորդ համաշխարհայինից հետո Հիտլերի դրածոները կապիտուլյացիայի ակտը ստորագրեցին դաշնակից երկրների ռազմական ղեկավարների առաջ: Բայց, անկեղծ ասած, դրանից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրեց ինձ չպնդել այդ հարցով»,- հայտարարել է Ալիևը:
Վերջում նա հեգնել է Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Փաշինյան, որտե՞ղ ես ստորագրել այդ փաստաթուղթը: Այ Փաշինյան, որտե՞ղ ստորագրեցիր»:

axbyur`https://blognews.am/arm/press/726416/?fbclid=IwAR1v7PpR11NdbzGm7Ps1u0ilx0DQYLVXMuIcUe0C8ZQz7UUtOBR32r5JJSo

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *