Արցախում մարդատար մեքենան բախվել է ռուս խաղաղապահների բեռնատարին

Հինգշաբթի` դեկտեմբերի 10-ին Ստեփանակերտի մուտքի մոտ մարդատար ավտոմեքենան խախտել է երթևեկության կանոնները, մտել է հանդիպակաց գոտի և բախվել ռուս խաղաղապահների բեռնատարին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործայկալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու չորրորդ կիլոմետրում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով կա 2 զոհ: Suzuki Vitara-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի «Ուրալ» -ին, մեքենայի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են:

«Դեկտեմբերի 10-ին, Ստեփանակերտ քաղաքի մուտքի մոտ, քաղաքացիական անձի կողմից վարվող մարդատար մեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ռուսական խաղաղապահ զորակազմի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային»,-տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ինչպես հստակեցրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայողներից ոչ ոք չի տուժել:

Գերատեսչությունում հավելել են, որ վթարի պատճառները պարզվում են:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *