Շուշին ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև այն դժբախտ, դժգույն քաղաք էր. մեզ պե՞տք էր Շուշին, բա որ պետք էր, ինչու էր այդ վիճակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Շուշին եթե ծախել են, ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ասում են՝ Շուշին ծախել են, ո՞վ է ծախել Շուշին: Շուշին եթե ծախել են, ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին: Բա որ պետք էր, ինչու էր այդ վիճակում: Մեզ այդ տարածքները ազատագրված պե՞տք էին… այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել, այդ տարածքները 30 տարի հանձնվել են, երբ այնտեղ մոլախոտ է աճել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ միայն վերջին տարիներին են մի քանի նվիրյալ գործարարներ Շուշիում ներդրումներ կատարել:

Վարչապետը նաև անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունը Շուշիում կատարելու վերաբերյալ քննադատություններին. «Պատկերացնում եք, 30 տարի ամբողջ հայ էլիտան համարել է, որ Շուշին Լեռնային Ղարաբաղի քաղաք է և ԼՂՀ նախագահն իրավունք չունի այնտեղ միջոցառում անել: Այդտեղ է հանձնվել Շուշին: Երբ վերնագրերում գրվել է, որ այն այստեղ է, բայց մտքերում այդտեղ չի եղել: Եթե այդտեղ լիներ, այդպիսի հարց չէր ծագի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *