Զանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանը մեր պատմական հողն է․ նման հայտարարություն է արել Ալիևը Սյունիքի, Սևանի և Երևանի մասին

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի. Ալիևը այս րոպեներին ընթացող «Հաղթանակի զորահանդեսին» հայտարարեց.

«Ադրբեջանը մոտ 30 տարի գրավված էր… Իրականում Հայաստանի ագրեսիվ և բռնի քաղաքականությունը սկսվել է դեռ 1980-ականներին վերջերին։ Այդ ժամանակ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող հարյուր հազարավոր ադրբեջանցի իրենց հայրենական հողերից վտարվել է։ Զանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանը մեր պատմական հողն է։ Մեր ժողովուրդը այդ տարածքներում դարերով ապրել է։ Սակայն Հայաստանի ղեկավարությունը այդ մարդկանց գաղթեցրել է»։

Զանգեզուրը Սյունիքն է, Գյոյչան՝ Սևանը, իսկ Իրևանը՝ Երևանը։

Հուսամ, որ հիմա, Ի. Ալիևի և Էրդողանի բերանից հնչող այս ուղիղ սպառնալիքից կհասկանաք, որ մեր ապաշնորհների շնորհիվ մենք հիմա նոր վտանգների առջև ենք կանգնած։ Իսկ ձեզ համոզում են, որ ամեն ինչ լավ է, «հեսա ճամփեքը բացվելու ենք», «առևտուր ենք անելու» ու «լավ ենք ապրելու»։ Կարող է ապրեք լավ, բայց ոչ Հայաստանի տարածքում, քանի դեռ հանդուրժում եք պարտվող իշխանությանը»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *