«Արցախի անկախության հռչակման օրը Բաքուն ռազմական շքերթով ջնջելու է մեր արժանապատվությունը». Ն. Զոհրաբյան

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ Արցախի անկախության հռչակման օրը, Բաքուն ռազմական շքերթով ջնջելու է մեր արժանապատվությունը

Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ անկախության հանրաքվեի օրն է։ 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացավ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն և արցախցիների 99,8%-ը կողմ քվեարկեց անկախությանը։

Իսկ 2006թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն։ Կողմ քվեարկեց 77 հազ. 279 քաղաքացի։

Սահմանադրության տեքստում նշված էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնավար, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է։

Եվ այսօր՝ Արցախի անկախության օրը, Բաքվում ռազմական շքերթով, Թուրքիայի նախագահ Էրդողանի մասնակցությամբ, կամրագրվի որպես Արցախի թուրքացման ու մեր արժանապատվության ոչնչացման օր։

Էսպիսի անամոթ ու ցինիկ դավաճանություն հայ ժողովրդի պատմության մեջ չէր եղել»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *