«Անպայման նայեք Բաքվի զորահանդեսը՝ որպես 26 տարվա տխմար կյանքի վերջակետ». Նիկոլայ Թորոսյան

Խմբագիր Նիկոլայ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Դեկտեմբերի 10՝ մեր պարտության ու Ադրբեջանի հաղթանակի ամրագրման 1 ամիս։ էդ առիթով մի բան ասեմ ու էլի ձեզ լքեմ-գնամ դետոքսս շարունակելու։ Ադրբեջանի հաղթական բանակը սիրուն կառոբկեքով կքայլի Բաքվով, մենք էլ կնայենք նրանց ու հաշվենք մեզնից խլված ռազմավարը։ Բայց կարևորը դա չի։ Մեր իշխանությունը չի զբաղվել տարհանման ու մարոդյորների կամ սահմանների հարցով՝ դառնալով աշխարհի առաջին պետությունը, որը ոչ թե սահմանը գծում-տալիս ա գուգլ մափսին, այլ գուգլ մափսի նկարածի հիման վրա իրա սահմանն ա գծել թույլատրում, բայց կարևորը նույնիսկ դա չի։ Նա հնարավորինս չի խոսում բանակի կորուստների՝ վիրավորներ, զոհեր, հաշմվածներ, անհետ կորածներ, ստույգ թվերի մասին ու որպես կանոն պատասխանում ոչ թե ժողովրդի հարցերին, այլ իր ընդդիմախոսների մեղադրանքներին ու հնչեցված տվյալներին, զի գոյություն ունի իրանց, ոչ թե մեր համար։ Բայց ամեն ինչքա՛ն հեշտ կլիներ, եթե խոսքը գնար միայն իշխանության մասի, ուստի կարևորը նույնիսկ դա չի։ Ավաղ, խոսքը նաև իր ընդդիմախոսների մեծ ու ամենաակտիվ զանգվածի մասին ա։ Եվ ամենակարևոր բանը, որը բնորոշում ա երկուսին էլ, էս թիվն ա, էս զրոն։ Էս զրոն ՀՀ ու ԼՂՀ ներկա և նախկին առնվազն 10-15 տարվա ռազմաքաղաքական իշխանության մաս կազմած գեներալների, ՊՆ և նմանատիպ նախարարների, գենշտաբի պետերի, նախագահ-վարչապետների թիվն է, ովքեր իրանց դիվանագիտության, էղած ռեսուրսը ճիշտ չգնահատելու, ստերի, չմտածված, մեծամիտ ու ճոռո-ճոռո հայտարարությունների, նորմալ չփորած խրամատների, չգնված կասկա-բռոնիկների, տապալած զորակոչի, տասնամյակներ ի վեր ձևական անցնող մոբի զորահավաքների, դռոնների, ջերմատեսիլների, քողարկիչ ցանցերի և մնացածի բացակայության ու, վերջապես, սխալ հաշվարկների ու գործողությունների համար ժողովրդից ներողություն են խնդրել և/կամ ինքնասպան են եղել։ Զրո ներողություն ու ինքնասպանություն իրանց վստահված մի քանի հազար մարդու կյանք, հազարների առողջություն, տասնյակ հազար ընտանիքների խեղված ճակատագրերի, էլ լռենք՝ հազարավոր կիլոմետրերի, տների, պետականության համար։ Էդ մարդիկ հաշտ են կատարվածի հետ ապրելու, խոսելու, ղեկավարելու կամ ղեկավարելուն ձգտելու մտքի հետ։ Բայց լիքը մարդ հաշտ չի էն բանի հետ, որ իրանք դրա հետ տենց հաշտ ապրելու են, ու էդ զանգվածը չի էրևում, զի իրեն չի տեսնում «հներ-նորեր» տխմար տուրուդմփոցներում։ Ցավոք, այլ դիսկուրս բացի էդ 2 ճամբարների բանավեճից չէր է կարա լիներ՝ երկնքից «նոր դեմքեր» չեն իջնելու։
     Ստե պիտի պոզիտիվ միտք լիներ, բայց չի լինի․ ուղղակի անպայման նայեք Բաքվի զորահանդեսը որպես 26 տարվա տխմար կյանքի վերջակետ։ Իսկ հետո՝ «Մարդ ու անասուն իրարից տարբերվում են հիշողությամբ»։ Սաղ կյանք հիշեք՝ ոնց հասանք էս պառադի, հիշեք, ու կյանքում թույլ մի տվեք ձեզ դարձնել անասուն»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *