Դաժան ու ողբերգական դեպք Հայաստանում.կա 2 զոհ 3 վիրավոր

Դեկտեմբերի 8-ին, ժամը 04:14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական

ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Range Rover» և «ԶԻԼ» (վարորդ՝ Շահեն Գ․, ծնված 1978 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին

շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սևանի ԲԿ։ Փրկարարները «Range Rover» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ

«ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Արարատ Մ․-ն (ծնված 1956 թ․) և Մովսես Մ․-ն (ծնված 1963 թ․) տեղափոխվել են Սևանի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *