Ով Նիկոլի Կողքին Է, Պետք Է Իր Տունը Վառի, Սոս Ջանիբեկյան, Դու Պիտի Այսօր Քո Տունը Վառես, Եթե Դու Չվառեցիր, Ուրեմն՝ Թքեմ Ես Քո Վրա․ Արմեն Գրիգորյան

168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ասել է․Ես սատարում էի փոփոխությունները Հայաստանում, ես Նիկոլ Փաշինյանին չեմ ճանաչել, նրա գործունեությանը ծանոթ չէի: Իհարկե, ես էլ եմ մարդ, եթե չեմ ճանաչում մարդուն, հետևում եմ նրա ինտերվյուներին, նրա ասածին, նրա խարիզմային: Այդ իմաստով, այո, ինձ խաբել են, ես բան չունեմ ասելու: Իմիջիայլոց, 2019թ. աշնանը ես ներքին մեծ կատարսիս ապրեցի, որովհետև ես ինձ խելոք մարդու տեղ էի դրել, էն, որ կյանք է տեսել, մարդ է ճանաչում: 2019թ. աշնանը ես հասկացա, որ ինձ դռան քութիկի պես խաբել են: Ես ինձ շատ եմ մեղադրում, որ ինձ խաբել են: Երբ սկսեցի հասկանալ՝ ով է խաբել, երբեք իմ մտքով չէր անցնում, որ ինքը դավաճան է։

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ իր հետևորդները Հայաստանի ամենաբթամիտ շերտն են, ինքը շատ լավ հասկանում է, որ մարդ պետք է բացարձակ բութ լինի, որ իրեն հետևորդ լինի, դրա համար ինքն իր ընտրազանգվածի վրա է աշխատում: Ուրեմն՝ իրեն թվում է, թե ինքը չի գնալու, և օր օրի վրա տեսնում ենք, որ մարդիկ խիզախություն են ունենում, և դրանում իրենց ցավն է խթանում: Տեսե՞լ եք՝ ոնց են Քարվաճառում մարդիկ իրենց տները վառում, որ թուրքին չմնա, տեսե՞լ եք՝ Շուշիի բնակարաններ թուրքերը ոնց են մտնում և պանելային տան մեջ հավ պահում: Ուզում եք ասել, որ դա դա վաճանություն չէ, և մինչև հիմա Նիկոլի կողքի՞ն եք: Ով այսօր Նիկոլի կողքին է, ու ինքը դա իրոք է խոսում, ոչ թե երկու կոպեկի համար, ուրեմն այսօր պետք է վեր կենա իր տունը վառի:

Կարող եմ անուններով ասել, թե ով պետք է այսօր իր տունը վառի: Որովհետև դեռ դուք Ֆեյսբուքում ափռ-ցփռ խոսում եք, որ դուք Նիկոլի կողքն եք, տեսեք-տեսեք՝ Լևոնը, Քոչարյանն ու Սերժը «կռուտիտ են արել», գցել են ձեր Նիկոլի վրա: Ձեր Նիկոլը էնպես է արել, որ այսօր Քարվաճառում ապրող հայերն իրենց տները վառում են, ուրեմն՝ դուք էլ վառեք ձեր տները, տղամարդ եղեք: Կարող եմ անուններով ասել՝ Սոս Ջանիբեկյան, դու պիտի այսօր քո տունը վառես, եթե դու չվառեցիր, ուրեմն՝ թքեմ ես քո վրա: Դուք «мразь» եք լրիվ:

Էսքան մարդ մնացել է առանց տուն, էսքան զինվոր կռվել է, իրենք դա վաճանել են, ու դուք էսօր սատարում եք դավաճանների՞ն: Դուք ի՞նչ ազգից եք: Արմեն Մարտիրոսյան, Սոս Ջանիբեկյան, Արման Բաբաջանյան, առնվազն էդ երեքդ հենց հիմա վառեք ձեր տները:

Նիկոլը պետք է գնա, նա պետք է գնա և պետք է դատվի, ոչ մի բռնություն: Միանշանակ սատարում են Նիկոլ Փաշինյանին՝ պետք է լինի ներքին կայունություն, դրա համար ինքը պետք է գնա: Ինքը պետք է գնա, որ այս երկրում լինի ներքին կայունություն:

Տեսանյութ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *