Նիկոլ Փաշինյանը համոզել է Կարեն Գիլոյանին. ինչ պաշտոն է առաջարկվել

Նիկոլ Փաշինյանի կառավարությունում պատերազմից հետո պաշտոնյաները հերթով ազատվում են աշխատանքից։ Բազմաթիվ թափուր պաշտոններ կան։ Այն աստիճանի, որ անգամ փոխնախարարի պաշտոնի հայտարարություն են տալիս։

Փոխնախարարների հարցում լուրջ խնդիրներ են առաջացել՝ ոչ բոլորն են համաձայնում մաս կազմել այս հեղինակազրկված ու հողերը հանձնելու մեջ մեղադրվող կառավարությանը։

Արդեն տեղեկություն է շրջանառվում, որ ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալ են ուզում նշանակել սպորտային մեկնաբան, ծնունդով Ջավախքից Կարեն Գիլոյանին, ասացին՝ Փաշինյանն անձամբ է համոզել նրան, որ համաձայնի։ Ի դեպ, սպորտի գծով փոխնախարարի պաշտոնը ժամանակին զբաղեցնում էր Գեւորգ Լոռեցյանը, որը կաշառքի վրա բռնվեց ու բանտում հայտնվեց։

Մենք կապվեցինք Կարեն Գիլոյանի հետ եւ հարցրինք՝ ճի՞շտ է, որ իրեն նշանակելու են սպորտի գծով ԿԳՄՍ փոխնախարար։ Գիլոյանն ասաց․ «Քովիդով պառկած եմ, ցավդ տանեմ, կլինի՞ ուշ զանգես»։

axbyur`https://socialmedia.am/56658.html?fbclid=IwAR0bC-0cTNuxUYmAw5wl0tC8VXrmkLd0WLpkZNbZjBcJTWHwaaYjTR9-4lQ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *