Շատ լավ լուր. տեղեկություն կա, որ 300-ից ավելի հայ զինվոներ….

Նիկոլ Փաշինյանը փորձեց մոլորեցնել մեր ժողովրդին հայտարարելով, թե այդ օրվա դրությամբ այլ որոշում կայացնել չէր կարելի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած «Ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագրի որոշման մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը:

«Իհարկե, այդ օրվա դրությամբ, երբ բերել հասցրել էր անդունդին, որեւէ այլ որոշում չէր կարող լինել: Այն էլ ինքը չէր որոշել, որոշել էր Վլադիմիր Պուտինը: Այսինքն մենք ունեինք մի խամաճիկ, որն հիմա էլ ուզում է շարունակել կառավարումը: Բոլոր նրանք, որոնք քիչ թե շատ քաղաքական հոտառություն ունեին, պետք է հոկտեմբերի 10-ից լսելով լսելով Սերգեյ Նարիշկինի եւ մյուսների հայտարարությունը, որ տարածքում կան գրոհայիններ, ջիհադիստներ, եւ դա ասվում էր նրա համար, որպեսզի առիթ

փնտրեն միջամտելու եւ կասեցնելու այդ գործողությունները: Այստեղից որեւէ արձագանք չեղավ: Դրանից հետո Լավրովը ստիպված եղավ բացահայտ հայտարարել, որ այնտեղ կա 2 հազարից ավելի գրոհային: Դա նշանակում էր, որ Հայաստանը պարտավոր է արձագանքել, դիմել իրենց: Դա հատուկ ասվեց կառավարության անդամներին, որ դիմեք Պուտինին, որ ինքը միանգամից այդ միջամտությունն իրականացնի: Հակառակը, դիմեցին 1997 թականի պայմանագրի հիման վրա, որտեղ որեւէ խնդիր

չկար Ղարաբաղի հարցով: Այսինքն ցույց տվեցին, թե արձագանքել են, բայց որեւէ կոնկրետ քայլ չարեցին:Սա նշանակում է, որ կամ միտումնավոր է արված, կամ արդեն ծրագրավորված էին այն բոլոր քայլերը, որոնք պետք է բերեին այդ իրավիճակին: Կնշանակի սա իրոք դավադրության նշան է, որը պետք է բարզաբանվի»,-ասաց նա:

աղբյուր՝https://vendeto.info/?p=120916

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *