Շղթայական ավտովթար Գյումրիում․ բախվել է 7 մեքենա․ կան տուժածներ

Այսօր՝ ժամը 21։40-ի սահմաններում, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Սայաթ Նովա փողոցում։ Բախվել է միանգամից 7 ավտոմեքենա՝ 3 Mercedes, Volkswagen, Nissan, Mitsubishi Pajero և Infiniti։

Առավել շատ վնասներ է կրել Volkswagen մակնիշի մեքենան։ «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ին փոխանցել է, որ ավտովթարի հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 տուժած։ Նրանք այժմ հետազոտման փուլում են։ Վարորդներին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Վթարի պատճառով կենտրոնական Սայաթ Նովա փողոցը երթևեկության համար ժամանակավորապես փակվել է։ Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչները, որոնք պարզելու են ավտովթարի պատճառները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *